Ադրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
13:22 , 15 օգոստոս, 2025
Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մարդասիրական օգնությունը ներառում է մոտ 90 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 25 գեներատոր և տրանսֆորմատորների 7 հավաքածու։