Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվել են․ ՀՖՖ


22:08 , 14 օգոստոս, 2025

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվել են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Նշենք, որ այսօր սոցիալական ցանցերում օգտատերերը բողոքում էին, որ տոմսերի վաճառքի համակարգը լավ չի աշխատում, և իրենք չեն կարողանում տոմսեր ձեռք բերել։