ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Հայաստանը դրել է խառը կանաչու տեղ ու փորձում է խուրդել


16:12 , 12 օգոստոս, 2025
Հ1-ի Պետոյի հարցին՝ ինչո՞ւ Կաթողիկոսը չի մեկնաբանել Վաշինգտոնում տեղի ունեցածը, ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն արձագանքել է՝ «լեզվին տալով» դեմագոգիկ. պնդել է՝ Կաթողիկսոը քաղաքական դաշնակցն է այն մարդկանց, որոնք հավերժ պատեազմի կողմնակիցներ են, որ ցանկանում են Հայաստանը պահել նահատակվելու, մաքառելու օրակարգի մեջ մի դեպքում, երբ, ըստ Հայկոյի, աշխարհն ընդամենը մի մեծ շուկա է, որտեղ բոլորն առևտուր են անում ու փող շինում, այնինչ Հայաստանը մինչ այս պահը չուներ այդ հնարավորությունը:

Հայկոն երբեք չի փայլել իր խելացի պատախաններով, բայց այն, ինչ որ նա Պետոյի մոտ է ասել, կարելի է բացառիկ տգետ հայտարարւոթյունների թվին դասել: Փաստորեն՝ Հայկոն Հայաստանը դրել է խառը կանաչու տեղ ու փորձում է թուրքերի վրա խուրդել, իսկ նրանք, ովքեր այդ տրամաբանությանը դեմ են, իբր հավերժական պատերազմի կողմնակիցներ են: Հարց է առաջանում՝ եթե հայկոյի համար աշխարհն ընդամենը մի մեծ բազար է, որտեղ Նիկոլը հայրենքի դալալ է, ապա ինչո՞ւ 2020-ի պատերազմը տեղի ունեցավ: Տեղի ունեցավ, քանի որ նախապես վաճառված Արցախը հանձնելու խնդիր կար. պետք էր այնպես գործը գլուխ բերել,որ վաճառքի փաստը շատ չճչար,որ Նազրայան Լենան իշխանության մնար: Հիմա նույն բանը Սյունիքի հետ են անում՝ ուղղակի պատերազմի հետաձգմամբ: Ուշադրություն, հետաձգմամբ, այլ ոչ թե չեղարկմամբ:

Ցավոք, նախ՝ Արցախը, հետո՝ Հայաստանն իսկապես դարձել են մի խումբ դալալների զոհը, հայ ժողովուրդն այս դալալների ձեռամբ այնպիսի հարված է ստացել, որ դժվար թե երբևիցե ունակ լինի՝ ոտքի կանգնելու, ինքն իրեն վերագտնելու, եթե, իհարկե, որոշ տերություններ արմատապես չվերաձևեն Անդրկովկասի քարտեզը՝ բրիտանաթուրքական պլանը վիժեցնելու: