Գանձակում տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում


17:12 , 12 օգոստոս, 2025

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել և երբ նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում, կանգնել է մեքենայի դիմաց, փորձել կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։


Մինչ դեպքի վայր կժամաներ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։