Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Alyeska Resort հյուրանոցում


16:56 , 12 օգոստոս, 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել Alyeska Resort հյուրանոցում. այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Այն տեղակայված  է Անքորիջի մոտ գտնվող լեռներում, Գիրդվուդ քաղաքում։ Կա նաև փոքր օդանավակայան թեթև շարժիչով ինքնաթիռների համար։ Հյուրանոցն ունի 3 նախագահական համար։

Հիշեցնենք, որ ղեկավարների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին: