ՔՊ-ական Կարապետյան Մարիշը վախենում է, որ մարդիկ գլխի կընկնեն


09:33 , 12 օգոստոս, 2025
ՔՊ-ական Կարապետյան Մարիշը եթերում ազգաբնակչությանը նախազգուշացրել է, որ «Թրամփի ուղու» հետ կապված մադկանց ականջին կարող է ընկնել առավել ծանոթ ինչ-որ մի տերմին, որին պետք չէ ուշադրություն դարձնել կամ դրանից վրդովվել:

Ո՞ր տերմինի մասին է «թրքուհին» խոսել, մի՞թե «միջանցք»-ի: Դե իհարկե. թուրքերը «Թրամփի ուղի» դարձած «Զանգեզուրի միջանցքը» հակված են միջանցք համարել՝ չխեղաթյուրելով իրականությունն ու չանելով կապիկություններ:

Ինչո՞ւ է Մարիշի համար դա կարևոր: Կարևոր է, քանի որ երբ թուրքերը սկսեն ավելի հաճախ խոսել բացվող միջանցքի մասին, Նիկոլի գործը բավական բարդանալու է՝ որպես հասարակ ճանապարհ ներկայացնելու «Թրամփի ուղին»: Նախընտրական տարի է մի քանի ամսից սկսվելու, ուստի Նիկոլի համար այս հարցը չափազանց կարևոր է լինելու՝ հանրությանը խաբելու ու մանիպուլացնելու, իրականությունը կոծկելու:

Մնում է՝ ընդդիմությունն իր գործն անի ու հանրությանն իրականության մասին պատմի՝ թույլ չտալու Նիկոլին իրականությունը կոծկել, Մարիշներին էլ՝ մանիպուլացնել: