Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան․ Դոնալդ Թրամփ


19:50 , 11 օգոստոս, 2025

Ես ուրբաթ մեկնում եմ Ռուսաստան, պատրաստվում եմ հանդիպել Պուտինի հետ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավանաբար նկատի ունենալով Ալյասկայում անցկացվելիք հանդիպումը։

Նա մանրամասներ չի հայտնել։

Ավելի վաղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտնել էին, որ Թրամփն ու Պուտինը օգոստոսի 15-ին կհանդիպեն Ալյասկայում։