Սոֆի Դևոյանի և հայրիկի հուզիչ պարը՝ Զարուհի Բաբայանի կատարման ներքո (Video)


16:59 , 11 օգոստոս, 2025

Սոֆի Դևոյան կրտսերը սոցիալական էջերում կիսվել է իր և Կիմ Առաքելյանի հարսանիքից նոր կադրերով։ Պարուհին հրապարակել է, թերևս ամենահուզիչ դրվագը։

Նախ Սոֆին խնջույքի ընթացքում տեսանյութ է ներկայացրել, որտեղ խոսել է ընտանիքի և ծնողների մասին, ապա պարել հայրիկի հետ։

Զարուհի Բաբայանի մասին խոսելիս Սոֆին նշել էր.
«Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է և ես չէի կարող այն անցնել առանց քեզ շնորհակալուլթյուն հայտնելու։ Դու իմ սիրտն ես, իմ հայելին, դու ինձ սովորեցրիր սիրել՝ անկեղծ, խորը ու անվերջ։ Դու ինձ ուժ ես տվել, երբ ես այլևս ուժ չունեի ու միշտ հավատացել ես ինձ։ Դու ես իմ լավագույն ընկերը։ Դու իմ տունն ես եղել, և միշտ լինելու ես։ Եվ իմ մեջ եղած ամեն լավ բան քեզնից է»։