Մի բան չեմ հասկանում մեր որոշ ընդիմադիրներ պատգամավորների համար զապադլո է խոստովանել, որ իրենք քվեարկել են Գևորգ Կոստանյանի օգտին: Դաշնակցությունը և Բարգավաճը չնայած իշխանության մաս չեն կազմում, բայց անթաքույց կողմ քվեարկեցին Կոստանյանին և այս դեպքում նրանց քայլը շատ ավելի հարգանքի է արժանի, քան թե կողմ քվեարկած, բայց դեմ գոռացող մյուս արմատական կամ կիսաարմատական ընդիմադիրների: Չեմ կարծում, որ Կոստանյանին կողմ կամ դեմ քվեարկելով է միայն որոշվում իշխանությանը ընդիմադիր լինել կամ չլինելը: