ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղը կայցելի Թեհրան


13:22 , 11 օգոստոս, 2025

Վաղը Թեհրան կայցելի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Այս մասին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի փոխարտգործնախարարի այցի մասին երեկ՝ օգոստոսի 10-ին լրատվամիջոցներին հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին,: