Եթե Ղարաբաղի թեման դարձնեինք քննարկման թեմա, երբեք խաղաղության չէինք հասնելու․ Ռուբինյան (Video)


11:48 , 10 օգոստոս, 2025

«Ինչպես որ Ադրբեջանն է կապ ստանում Նախիջևանի հետ, այդ նույն փոխադարձ առավելություններով Հայաստանը կապ է ստանում նախ՝ ինքն իր հետ, որովհետև, օրինակ, Կապանը և Մեղրին երկաթուղային կապ չունեն Երևանի հետ՝ Սյունիքով և Վայոց ձորով, դա սովետական ժամանակաշրջանում եղել է Նախիջևանով։

Ինչպես նաև Հայաստանը ստանում է կապ երրորդ երկրների հետ»,- այս մասին Հանրայինի հետ հարցազրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկ Վաշինգթոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրին։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է. «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրեր, եղբայրներին խաբում ասում են, այ իշխանությունը փոխվի, դուք կվերադառնաք, խաղում են այդ մարդկանց հույզերի հետ եւ տալիս են անիրականանալի խոստումներ»։