18:27 , 9 օգոստոս, 2025Tert.am-ը գրում է․
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռաուսոպուլոսը ողջունել է ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Ռաուսոպուլոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«ԵԽԽՎ-ն միշտ խթանել է խորհրդարանական դիվանագիտությունը այս հակամարտության մեջ և պատրաստ է աջակցել այս համաձայնագրի կոնսոլիդացման փուլերին և ամրապնդել փոխադարձ վստահությունը»,-գրել է նա։