Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն հայտնում Դոնալդ Թրամփին․ ՆԱՏՕ-ի խոսնակ


16:33 , 9 օգոստոս, 2025

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար, գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը X սոցիալական ցանցում

Նրա խոսքով՝ սա նշանակալի քայլ է հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաև  տարածաշրջանային անվտանգության համար։