Ներկայիս աշխարհում լիբերալ-ֆաշիստական «դիկտատուրա» սահմանելու նպատակով այլոց համար հռչակվում է «դեմոկրատիա»․ Արմեն Հովասափյան


16:30 , 9 օգոստոս, 2025
Գաղտնիք չէ, որ ներկայիս աշխարհում լիբերալ-ֆաշիստական (բացվածքը կարող եք տալ ըստ ճաշակի) «դիկտատուրա» սահմանելու նպատակով այլոց համար հռչակվում է «դեմոկրատիա»…
Անընդհատ գոռգոռում են «խոսքի ազատության» մասին, մարդուն անդեմ արարած դարձնելու համար հռչակում են «մարդու իրավունքների» գերիշխանություն, իսկ ժողովրդին ոչնչացնելու համար գործում են ժողովրդի անունից՝ նրա «լիազորությամբ» և «ի շահ նրա» տանում կործանման:
Գաղափարական «նարկոմանիան» այդ հաշիշի չափաբաժինն այնքան է ներարկել ժողովուրդների ուղեղում, որ մաքուր օդի յուրաքանչյուր կաթիլ մարդկանց թույն է թվում: Ի դեպ՝ այդ ամենին զուգահեռ արդար խոսքն ու ազգային արժեքը վտանգավոր են համարվում ու հակազգային...