21:09 , 1 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը, ով մեկ շաբաթ առաջ կոնքազդրային հոդի ժամանակավոր պրոթեզի փոփոխման վիրահատություն է տարել, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրել է թագավորական վարչակազմը:
Ինչպես տեղեկացվում է բժշկական եզրակացության մեջ, «թագավորը հաջողությամբ անցել է հետվիրահատական շրջանը, արդեն ինքնուրույն կարողանում է տեղաշարժվել, այդ պատճառով էլ նա կարող է ամբուլատոր բուժման անցնել»:
Վիրահատության անհրաժեշտությունն առաջացել էր հյուսվածքների բորբոքման հետևանքով: 7 շաբաթ անց թագավորին կրկին կվիրահատեն՝ մշտական պրոթեզ տեղադրելու նպատակով: