20:49 , 1 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Զարիֆը «սուտ» է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունն այն մասին, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին Իրանի ներկայացուցիչները միայն «հարձակվել են իրենց հմայքով»՝ քողարկելով իրական նպատակները: Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները:
Իրանի արտգործնախարարի հայտարարությունը հնչել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նեթանյահուի ելույթի նախօրեին:
«Իսրայելի վարչապետի կողմից մենք ստից, խաբելու և վախեցնելու փորձերից բացի, ուրիշ ոչինչ չենք տեսնում: Միջազգային հանրությունը նման հայտարարություններն անպատասխան չի թողնի»,- ընդգծել է Զարիֆը:
Նա նշել է, որ ադրեն 22 տարի է, ինչ Իսրայելը խաբում է՝ ասելով, որ Իրանը սեփական ատոմային ռումբ կունենա վեց ամսվա ընթացքում: «Այսքան տարիներից հետո միջազգային հանրությունը կարող է ցորենը զատել որոմից և թույլ չտալ այդ ստի կրկնությունը»,- նշել է Իրանի արտգործնախարարը: