Սոչին ենթարկվում է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակմանը. լողափերից տարհանում են մարդկանց


16:39 , 8 օգոստոս, 2025

Tert.am-ը գրում է․

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղում Սոչիում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը, բոլոր ծառայությունները բերվել են առավելագույն պատրաստության, հայտարարել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։

«Ես խնդրում եմ Սոչիի բնակիչներին և քաղաքի հյուրերին պահպանել հանգստություն և ձեռնարկել անհրաժեշտ անվտանգության միջոցառումները։ Եթե ապրում եք ափամերձ գծի մոտ, ոչ մի դեպքում դուրս մի եկեք, մնացեք փակ տարածքում՝ առանց պատուհանների», - գրել է նա Telegram-ում։

Սոչիի հյուրերին և բնակիչներին տարհանում են քաղաքային լողափերից՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման սպառնալիքի պատճառով։ 

Սոչիում Երևանի ժամանակով ժամը 13:50-ին հայտարարվել է անօդաչու թռչող սարքերով հարձակման սպառնալիքի մասին: Ավելի ուշ տեղական օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռներ ընդունելու և արձակելու համար՝ «անվտանգությունն ապահովելու համար»: