Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել
15:41 , 8 օգոստոս, 2025
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու:
Նշենք, որ սա ընթացիկ օրում Պուտինի՝ օտարերկրյա առաջնորդների հետ արդենն երրորդ զրույցն է: Ավելի վաղ նա զրուցել է Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահների հետ՝ ներկայացնելով նախօրեին Կրեմլում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ բանակցությունների մանրամասները: