Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց ազատազրկման


11:04 , 8 օգոստոս, 2025

ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց վճիռը՝ մեղավոր ճանաչելով Ռուբեն Վարդազարյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև՝ 2 տարի ժամկետով զրկելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից։