19:34 , 1 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում սպանության գործով դատավարությունն ավարտվել է հարսանիքով: Դատավորը, ով տղամարդուն դատապարտել է 53 տարվա ազատազրկման, անձամբ է ամուսնացրել դատապարտյալին վճռի ընթերցումից հետո: Ինչպես գրում է UTSanDiego թերթը, դեպքը տեղի է ունեցել Սան Դիեգո քաղաքում:
Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Դեն Դեսբրոուն 2003-ին տղամարդու էր սպանել: Երկար տարիներ չի հաջողվել գտնել մարդասպանին, սակայն վերջիվերջո գտնվել է ականատես, ով ցուցմունք է տվել նրա դեմ:
Դենն ու նրա հարսնացուն՝ Դեսթինին ծանոթացել էին մոտ 20 տարի առաջ, երբ աղջիկն ընդամենը 16 տարեկան էր: Դեսթինին հղիացել էր, որից հետո զույգը բաժանվել էր: Կինը միայն 2013-ի հունվարին է որդու խնդրանքով Դենին փնտրել սոցցանցերով: Այդ ժամանակ Դենն արդեն ձերբակալված էր և դատին էր սպասում:
Դեսթինին գնացել է բոլոր լսումներին, և դատավարության ընթացքում 36-ամյա Դենն իր որդու 33-ամյա մորն առաջարկություն է արել, վերջինս էլ համաձայնել է: Դեսթինին խնդրել է դատավոր Պատրիսիա Կուկսոնին ամուսնացնել իրենց: