Թանկ տոմսերը գնել են զբոսաշրջիկները. միջոցառումն անցավ փայլուն. Էկոնոմիկայի նախարարը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի մասին


13:52 , 7 օգոստոս, 2025

Tert.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին զբոսաշրջիկների այցելությանը: Նա նշել է, որ համերգի՝ հատկապես թանկ տոմսերը գնել են զբոսաշրջիկները:

«Տեսե՛ք, օրինակ, եկել է Ռուսաստանից զբոսաշրջիկ և իր ծախսերը նայենք: Ասենք՝ գնել է 470 դոլարանոց տոմս, ինչի՞, որովհետև ես գիտեմ, որ այդ հատկապես թանկ տոմսերը զբոսաշրջիկներն են գնել: Ի՞նչ եք կարծում 470 դոլարանոց տոմս գնած զբոսաշրջիկը հյուրանոցում ի՞նչ համարում է մնում, 50 դոլարանո՞ց, թե՞ 300 դոլարանոց», - ասել է նախարարը:

Նա շեշտել է, որ հաշվում է ոչ թե պետական բյուջե մտած գումարը, այլ տնտեսություն մտած գումարը՝ հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների, օդանավակայանի միջոցով։ Պապոյանն ասել է, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը օգտակար միջոցառում էր Հայաստանի տնտեսության, ինչպես նաև երկիր հանրաճանաչման համար: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: