Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ


11:10 , 7 օգոստոս, 2025

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Կառավարության կողմից որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ։