Հասոն երևի կարծում է, որ եթե ինչ-որ մեկը գրի «Հայաստան» բառը, Իլհամն Արցախը դնելու է Նիկոլի ձեռքը
13:50 , 6 օգոստոս, 2025
ՔՊ-ական Հակոբյան Հասոն որպես Լոպեսին Հայաստան բերելու արդյունքում արձանագրված ամենամեծ ձեռբերում մատնանշել է այն, որ տարբեր սոցցանցերում անհամար հետևորդներ ունեցող աստղի էջերում հայտնվել է «Հայաստան» բառը: Հենց այս հիմքով էլ Հասոն քննադատության թիրախ է դարձրել ընդդիմությանն ու ասել, որ միլիոնավոր դոլարների ծախսը միանգամայն արդարացված էր:
Միայն զարմանալ կարելի է այս ՔՊ-ական արարախի տրամաբանության կամ, ավելի ճիտ, դրա բացակայության վրա: Փաստորեն, ցանկացած մեկը, ով մեծ թվով հետևորդներ ունի սոցցանցերում, կարող է հավակնել ՀՀ բյուջեի փողերին: ՔՊ-ն պատրաստ է միլիոնավոր դոլարներ տալ ինչ-որ մեկի կողմից արվող մեկ գրառման համար, իսկ թե ինչ է տալու հայ ժողովրդին «Հայաստան» գրառումը, որևէ մեկին հայտնի չէ: Երևի Հասոն կարծում է, որ եթե Լոպեսը գրեց այդ բառը, ապա Արցախը հետ է գալու, Հայաստանի գրաված տարածքներն Իլհամը հետ է տալու, Սյունիքն էլ Նիկոլը չի հանձնելու:
Փողը մեջ-մեջ են արել ու հիմա հասոները փորձում են «կռուտիտ» լինել, որ թալանի փաստը շատ չճչա: