10:23 , 6 օգոստոս, 2025ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոդը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը չորեքշաբթի առավոտյան զբոսնել են Մոսկվայի Զարյադյե զբոսայգում։
Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ 2025 թվականին սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան։ Լրատվամիջոցները նախկինում հայտնել են, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչը օգոստոսի 6-ին կհանդիպի Ռուսաստանի ղեկավարների հետ։