«Դու չափազանց նիհար ես». Ֆրանսիական ակումբները ձեռքից բաց էին թողել ապագա աստղին՝ Մխիթարյանին. Goal.com


18:46 , 1 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսպաաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող էր կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում:

Goal.com-ը տեղեկացնում է, որ Մխիթարյանը փորձաշրջան է անցել մի քանի ֆրանսիական ակումբներում, բայց Մարսելի «Օլիմպիկ»-ի, Լիոնի «Օլիմպիկ»-ի և «Լիլլ»-ի ղեկավարները հրաժարվել են պայմանագիրր կնքել Հենրիխի հետ՝ ասելով հետևյալը. «Դու չափազանց նիհար ես»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դարձավ Դորտմունդի «Բորուսիա»-ի պատմության մեջ ամենաթանկարժեք խաղացողը (27.5 մլն եվրո):