Շիրակի մարզում ջրասուզակները դուրս են բերել ջրահեղջ եղած հովիվի մարմինը


22:31 , 4 օգոստոս, 2025

Օգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: