ՀՀ Վարչական դատարանը ետ վերադարձրեց տրանսպորտի թանկցման անվավեր ճանաչելու «Բարեւ Երեւան»-ի հայցադիմումները


18:11 , 1 հոկտեմբեր, 2013

ՀՀ Վարչական դատարանը 2-րդ անգամ ետ վերադարձրեց հասրակական տրանսպորտի ուղեվարձի թանկցման վերաբերալ Տարոն Մարգարյանի ապօրինի ակտերը առոչինչ ու անվավեր ճանաչելու մասին «Բարեւ Երեւան» խմբակցության զույգ հայցադիմումները: Դատավոր կոչված Արծրուն Միրզոյանը իր որոշման մեջ ուղղակի գողական է գնացել եւ ամբողջ 4 էջանոց վճռի բովանդակությունը հետեւյալն է.  

«ճիշտ է, նախկին վերադարձից հետո իմ կամայականության արդյունք պահանջները կատարել եք, բայց Տարոնը լավ է արել, օրենքներ է խախտել, ձեզ ինչ՞, ում շահն եք ներկայացնում, որ բողոքարկում եք՞»: Առանց չափազանցության մերժման հիմնավորումը սա է` «դուք սուբյեկտ չեք, չեք կարող դիմել դատարան, քանի որ ես չգիտեմ, թե ում շահերի պաշտպանության համար եք դիմում, չնայած որ Երեւան քաղաքում ՏԻՄ օրենքը ձեզ սուբյեկտ է ճանաչում»: Փաստացի, Հայաստանի դատարաններիի կողքը ոմանց կապում են, որ մերժեն հայցադիմումներն ընդունելը, հենց այդպես` գողականով, ճշտով, իսկ իրականում` կատարածուի ողորմելի կարգավիճակով: Նրանց հանձնարարված է հայցադիմումը վարույթ չընդունել, որպեսզի Տարոն Մարգարյանը օրենքի նորանոր խախտումներով ուղեվարձը թանկացնի մինչեւ 200 դրամ: Եթե հասարակությունը այս ամենը հանդուրժելու է, ապա ցավալի է, եւ դա նշանակում է, որ այլեւս ոչ միայն պաշտպանված չենք մեր երկրում, այլեւ անելիք չունենք: Կոչ եմ անում բոլորին, եւ հատկապես ուղեվարձի թանկացման դեմ պայքարող մարդկանց, երիտասարդներին, անտարբեր չլինել, չթուլանալ եւ թույլ չտալ, որ կրկին հետեւանքների դեմ պայքարենք: Ապօրինի որոշումները պետք է խեղդվեն հենց օրորոցում, ինչպես կասեր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Վաղը «Բարեւ Երեւան» խմբակցությունը ասուլիս կտա այս թեմայով: Տեղի մասին կհայտարարենք: 

Հ.Գ. Ըստ նախնական տեղեկությունների, Արծրուն Միրզոյանը տաղանդավոր ընտրակեղծարար Տիգրան Մուկուչյանի օգնականն է եղել: Թե ինչ է ասում ժողովրդական խոսքը ինչ-որ մեկյ ինչ-որ մեկի կողքը կապելու մասին, ավելի լավ է չասեմ...