18:26 , 4 օգոստոս, 2025
Աշոտիկին Էրդողանի ծոցն ուղարկած Նիկոլը իր լսարանի առաջ փորձել է քարոզել իրական Հայաստանի մասին միֆը՝ երկնելով մի առակ, որի իմաստն այն է, որ մարդը չի գնահատում իր ունեցած Սևանը՝ ողբալով Արևմտյան Հայաստանի հայկական քաղաքների կորստի համար: «Սևանն իրական Հայաստանն է՝ Հայաստանի Հանրապետությունը: Սասունը, Վանը, Արարատը՝ պատմական Հայաստանը, որը կորցրել ենք և որի կորուստը չենք կարողանում հաղթահարել՝ այն դարձնելով անտանելի բեռ՝ Սևանի ուսերին՝ թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական առումով»,-հայտարարել է հոգեբանորեն խեղված Նիկոլը:
Չլիներ խեղված, հայ ժողովրդի հայրենիքի հիմնական մասը բեռ չէր համարի այն էլ մի դեպքում, երբ չի տալիս երաշխիք, որ գոնե Սևանը կպահի: Նիկոլի խոսքերում արտացոլվում են Էրդողանի բարդույթները. Թուրքերի սրտում գոյություն ունեցող վախը երբեք չի անցնում, քանի որ գիտեն, ով է «Արևելյան Անատոլիա» դարձած Արևմտյան Հայաստանի իրական տերը:
Թուրքերը գիտեն, բայց ա՛յ Նիկոլը չգիտի, իսկ թե ինչո՞ւ, պարզ է՝ «շուռ տված է», իսկ «շուռ տված» հայը թուրքից հազարապատիկ վատն է, ինչը պատմական փաստ է…