«Վոինի» վերջը Բորիկն է տալու


14:02 , 4 օգոստոս, 2025
Լրատվադաշտն ապականող Մուրազի Բորիկը Սերժ Սարգսյանին հռչակել էր՝ աշխարհաքաղաքական չարիքի հայաստանյան մենեջեր՝ այդ շարքին դասելով ոչ միայն Նիկոլին, այլև Տեր- Պետրոսյանին:

Հարց՝ իսկ ո՞վ է «աշխարհաքաղաքական բարիքի հայաստանյան մենեջերը» ըստ Բորիկի, չլինի՞ «վոինը», որի «նիզակը» շարունակում է լիզել Բորիկը՝ մի էրկու կոպեկ փախցնելու նպատակով:

Վոինի յուր թերարժեքության բարդույթից բխող վավաշոտ ցանկություններն է Գռզոյին հաճույքով մտնող Բորիկը հնազանդորեն կատարում՝ Նիկոլի հետ նույն շարքում դասելով առաջին ու երկրորդ նախագահներին այն դեպքում, երբ աշխարհին է հայտնի, թե նախագահներն ինչ վերաբերմունք ունեն Նիկոլի հանդեպ, ինչպես է Նիկոլը նույն Սերժ Սարգսյանի թիմի կարգակռուն անդամներին տարիներ ի վեր հալածում ու դատում, ինչպես է մի քանի գործ «կարել» հենց անձամբ Սարգսյանի վրա՝ նրան ճնշելու ու լռեցնելու նպատակով: Եթե Սարգսյանը Նիկոլի հետ նույն ճամբարում է, ինչո՞ւ է, օրինակ, ցանկանում նրան ենթարկել իմպիչմենտի, իսկ ահա «աշխարհաքաղաքական բարիքի հայաստանյան մենեջերը» ճիշտ հակառակն է անում՝ ինչ-որ հորինածին պատրվաներով գորընթացը վիժեցնելով: Հիմա ո՞վ է Նիկոլի հետույքը աթոռին սոսնձած պահում, թե՞ Սարգսյանը վերարտադրեց Նիկոլին 2021-ին՝ դավաճանին լեգիտիմացնելով:

Բորիկն ուղղակի ինքն իրեն է վարկաբեկում ու ստորացնում՝ փողի դիմաց մարդկանց զրպարտելով: Բայց թող շարունակի. որքան շատ փողին կուլ գնա, այնքան «վոինի» դիմակն ավելի արագ կպատռվի, ինչը միայն խեր է…