Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը


12:52 , 4 օգոստոս, 2025

Հայաստանում ԵՄ առաքելությունը իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը։ Այս մասին սոցցանցի էջում տեղեկացնում է ԵՄ առաքելությունը:

«Այս ձեռքբերումն արտահայտում է մեր շարունակական և հաստատուն նվիրվածությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

ՀԵՄԱ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը Հայաստանի տարբեր համայնքների հետ»,- ասված է գրառման մեջ։