Թուրքիայում հանք է փլուզվել, աշխատողները մնացել են ներսում
15:12 , 1 օգոստոս, 2025
Թուրքիայի Էլազիգ շրջանում գտնվող ածխահանքում փլուզում է տեղի ունեցել, հաղորդում է Հաբեր Գլոբալը։
Դեպքի պահին հանքում աշխատողներ են եղել։ Փրկարարական գործողություն է ընթանում։ Տեղեկատվության համաձայն՝դեպքի վայր են կանչվել արտակարգ իրավիճակների, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ։