Թևանանյան Անդոյին ի՞նչ, նա իր փողի տերն է
14:50 , 1 օգոստոս, 2025
Թևանյան Անդոն ցավով արձանագրել է, որ այսօր Հայաստանում Նիկոլն է օրակարգ թելադրում, ուստի, ըստ նրա, պետք է այնպես անել, որ ընդդիմությունը կարողանա օրակարգ թելադրել, որպեսզի Նիկոլի դեմ պայքարը լինի արդյունավետ:
Անդոն ճիշտ է արել, որ ցավ է ապրել, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդպես ստացվել: Ստացվել է, քանի որ Անդոյին ֆինանսավորողները, թողնելով Նիկոլին, թիրախավորել են Սերժ Սարգսյանին ու նրա թիմին: Այսինքն՝ փոխարենը նստելու ու մտածելու՝ ինչ է պետք անել, որ Նիկոլի օրակարգն առաջանային չլինի,որ դաշտում ընդդիմությունը օրակարգ ձևավորի՝ստիպելու Նիկոլին հանգիստ չքնել, Անդոյին կերկոխ անող հայտնի շրջանակն ընկել է ընդդիմության մյուս թևի հետևից, ինչի հետևանքով Նիկոլի գործը հեշտացել է. հայտնվել է «առաջին ջութակի» դերում:
Մինչդեռ պետք է «վոինը» ոչ թե Նիկոլի «թելը թելեր», այլ համախմբվեր, Նիկոլին իրական թիրախ դարձներ ու միասնակական ճակատով նրա դեմ պայքարեր, այլ ոչ թե ձգտեր իբր ընդդիմադիր դաշտում մոնոպոլ դիրքի՝ տորպեդահարելով իմպիչմենտի գործընթացը, որը միակ շանսն էր՝ Նիկոլից րոպե առաջ ազատվելու:
Անոյին ի՞նչ, ինքն իր փողի տերն է, ավելի լավ. քանի դեռ Նիկոլն իշխանության է, «վոինը» հա մուծվելու է…