09:26 , 1 օգոստոս, 2025Tert.am-ը գրում է.
Իշխանափոխության «ինչու»-ների շարքը ծայրահեղ ընդարձակ է՝ սկսած Հայրենիքի զգալի մասի կորստից մինչև պետականության գոյաբանական սպառնալիք, դրսում կամակատարի գլխիկոր դերակատարումից մինչև ներսում՝ իշխանության բացահայտ և փաստացի ուզուրպացում։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Այս իրավիճակում, յուրաքանչյուր քաղաքական միավոր, որը ձգտում է դառնալ իշխանափոխության շարժման մասնակիցը կամ առաջնորդը, պարտավոր է թափանցիկ, անկեղծ և պատասխանատու ձևով գնահատել առկա իշխանական համակարգը՝ բացահայտելով դրա ձախողումները և ներկայացնելով իր պատկերացումները ապագա վերակառուցման վերաբերյալ։
Հայաստանում իբրև թե գործում է խորհրդարանական համակարգ, սակայն իրականությունն առնվազն աղերս չունի սահմանադրական իդեալների հետ։ Մենք ականատես ենք պետական ինստիտուտների բովանդակային փլուզման, երբ իշխանությունը կենտրոնացել է մեկ կետում՝ վերածվելով բացարձակ իշխանության մոդելի։ Այդ կետը վարչապետի պաշտոնն է, որը վաղուց այլևս չի ընկալվում որպես ծառայողական պատասխանատվություն, այլ վեր է ածվել վերին կամքի բացահայտ սանձարձակության։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: