23:12 , 31 հուլիս, 2025Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Արիության շքանշան» է շնորհել Կրոկուսի ահաբեկչական հարձակման ժամանակ զոհված Վուգար Հուսեյնովին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակման ժամանակ նա բարային սեղաններից բարիկադներ է կառուցել՝ մարդկանց ահաբեկչական կրակոցներից պաշտպանելու համար։
«2024 թվականի մարտի 22-ին 40-ամյա Վուգար Հուսեյնովը և նրա 33-ամյա կինը՝ Լիլիթ Իսրայելյանը, ժամանել են համերգասրահ՝ «Պիկնիկ» խմբի ելույթի համար։ Այն պահին, երբ ահաբեկիչները մտել են շենք, զույգը դահլիճում է եղել։ Վուգարն ու Լիլիթը սեղաններից ապաստարան են կառուցել, ապա փորձել են իրենց մարմիններով պաշտպանել այցելուներին կրակոցներից։ Նրանք երկուսն էլ սպանվել են», - գրում է «Коммерсантъ»-ը։
Զույգն ուներ որդի, նա երկու տարեկան է։ Տղային մեծացնում են Լիլիթի ծնողները։