Աջափնյակում երկարատև հոսանքազրկումից քաղաքացիների թանկարժեք կենցաղային տեխնիկան է շարքից դուրս եկել


21:51 , 31 հուլիս, 2025

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք փողոցներում երկարատև հոսանքազրկումից քաղաքացիների թանկարժեք կենցաղային տեխնիկա է այրվել։ Այս մասին գրում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։

Ըստ աղբյուրի, հոսանքի վերականգնումից հետո հաշված րոպեներ անց հոսանքը նորից անջատվել է, ինչի հետեւանքով քաղաքացու թանկարժեք կենցաղային տեխնիկա գերլարումից փչացել է։