Բացակայող ներդրումների համար ընդդիմությանը մեղադրել կարող են թերևս միայն ուռուգլուխները


13:39 , 31 հուլիս, 2025

ՔՊ-ական Գրիգորյան Նարեկը ընդդիմությանը մեղադրել է բացակայող նեդրումների համար՝ հայտարարելով, թե քանի որ ընդդիմությունն անընդհատ ասում է, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, կրակոցներ կան, որ խաղաղությունը երերուն է և այլն, ուստի ներդրողները խուսափում են Հայաստանում ներդրումներ անելուց, իսկ զբոսաշրջիներն էլ՝ Հայաստան գալուց:

Ինչպես հայտնի է, թեև Նիկոլը հեղափոխության օրերին խոստանում էր Հայաստանը դարնձել ներդրումային դրախտ, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ նրա խոստումները սովորակական պոպուլիզմի դրսևորումներ էին: Այնուհետև, երբ պատերազմ եղավ և մենք պարտվեցինք, իսկ դրանից հետո Իլհամը սկսեց արդեն ՀՀ սուվերեն տարածքը գրավել՝ ամենօյա ռեժիմով ստորացնելով Նիկոլին ու հայությանը, առհասարակ հասկանալի դարձավ, որ ներդրումների մասին չարժե անգամ երազել: Ընդդիմությունն ընդամենը ստիպված էր պարբերաբար արձանագրել տխուր փաստերն ու հաշիվ պահանջել մի իշխանությունից, որն իշխանության եկավ Հայաստանը դրախտ դարձնելու խոստումներով,բայց երկիրը դարձրեց ավերակ:

Պոտենցիալ ներդրողները, եթե այդպիսիք կան կամ կային, հետևություններ են արել ոչ թե ընդդիմության հայտարարություններից, այլ Հայաստանի մասին պարբերաբար տարածվող տխուր լուրերից, երբ թշնամու կողմից հնչում էին երկիրը գրավելու մասին սպառնալիքներ, որոնց Նիկոլը պատասխանում էր խոնարհ հարսի պես գլուխը կախելով:

Մյուս կողմից՝ ՔՊ-ական իշխանոթյունն այդպես էլ չկարողացավ ստեղծել այնպիսի հարկային դաշտ, որ Հայաստանում ներդրում անել ցանկացողների համար պարզ դառնար, թե ինչպես են այստեղ աշխատելու: Դե իսկ դատաիրավական համակարգի մասին խոսելն ավելորդ ենք համարում, քանի որ բոլորի աչքի առաջ է, թե ինչպես է այն ճնշվում:

Այսքանից հետո կանգնել ու ընդդիմությանը մեղադրել ներդրումների բացակայութան համար կարող են միայն ՔՊ-ական ուռուգլուխները, որորոնք ԱԺ-ում հայտնվել բոլորովին պատահաբար, որ կործանվող Հայաստաի հաշվին կառուցեն իրենց անձնական աբերեկցությունը: