Միքայել սրբազանը կմնա կալանքի տակ


18:53 , 30 հուլիս, 2025
Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները:
«Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»,–ասված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ: