Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպանը ժամանել է Բաքու


11:26 , 30 հուլիս, 2025

Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպան Ռոնեն Կրաուսը ժամանել է Բաքու։ Այս մասին համապատասխան հրապարակում է արել Բաքվում Իսրայելի դեսպանատունը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 12-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Ռոնեն Կրաուսը նշանակվել է Ադրբեջանում նոր դեսպան։ Կրաուսը փոխարինել է Ջորջ Դիկին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում։