Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը
10:18 , 30 հուլիս, 2025
Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մեղավոր ճանաչեց վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին` Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու համար:
Դատավճիռը հրապարակվեց քիչ առաջ, իսկ պատժաչափը կորոշվի լրացուցիչ դատական նիստով: