ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց


19:13 , 29 հուլիս, 2025

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն հայտարարեց Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանին։

Վարույթը հարուցել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: ԲԴԽ-ում Հանձնաժողովը ներկայացնում էճն դատավորներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը:

Վարույթ հարուցելու պատճառն այն էր, որ դատավորն իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։