Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են


17:12 , 29 հուլիս, 2025

Տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների պատճառով հուլիսի 29-ին 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ 

Այս մասին հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից։

«Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։