Սյունիքի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է մեր շահերին. ՀՀ իշխանությունները բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար. Իրանի խորհրդարանի անդամ


16:12 , 29 հուլիս, 2025

Tert.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Իրանը որևէ պարագայում թույլ չի տա տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն, քանի որ ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին. այս մասին, iribnews.ir-ի փոխանցմամբ, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին երեկ SNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և մտահոգություն հայտնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագծի առնչությամբ։

«Հայաստանը Իրանի ռազմավարական գործընկերն է։ Իրանը միշտ ունեցել է լավագույն հարաբերություններ Հայաստանի հետ՝ անկախ այնտեղ եղած իշխանություններից։ Հայաստանն Իրանը Եվրոպային կապող դարպասն է: Եթե այն, ինչ որոշ շրջանակներում շրջանառվում է որպես «Զանգեզուրի միջանցք», իրագործվի, ապա մենք կկորցնենք մի հարևան, և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կփոխվի, ինչը հակասում է մեր ազգային շահերին: Մենք չենք հանդուրժի մեր շահերին սպառնացող որևէ բան։ Անկախ պայմաններից՝ կպաշտպանենք մեր շահերը», - ասել է քաղաքական գործիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: