13:52 , 29 հուլիս, 2025Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին ժամը 11:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։