ՔՊ-ական Ղազարյան Ալխասը խոստովանել է, որ եկեղեցու դեմ հալածանքների պատճառը բացառապես քաղաքականությունն է


09:13 , 29 հուլիս, 2025
Արձագանքելով հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա իշխանությունները որոշեցին հոգևորականներին առնել խոշորացույցի տակ՝ ՔՊ-ական Ղազարյան Ալխասը պատասխանել է՝ ասելով, թե թեման միշտ ՔՊ-ի ներսում եփվել է, Կաթողիկսոի անձնական կյանքը միշտ եղե է քննարկման առարկա, սակայն չեն հավատացել շրջանառվող լուրերին, քանի որ կարծել են, թե Կաթողիկոսը հավատարիմ է իր ուխտին: Բայց հետագայում, ըստ Ալխասի, երբ որ եկեղեցին սկսեց մտնել քաղաքականության մեջ, սկսեցին թման ավելի խորն ուսումնասիրել ու հասկացան, որ «այդ մարդիկ» եկեղեցում գտնվելու իրավունք չունեն:

Այսպիսով՝ Ալխասը խոստովանել է, որ եկեղեցու դեմ այս ողջ արշավն ունի բացառապես քաղաքական արմատներ՝ ներքին և արտաքին. հոգևորականների անձնականն կյանք մտնելու ցանկություն չէր ծագի, եթե եկեղեցին աչք փակեր այն ամենի վրա, ինչ որ անում է Նիկոլը Հայաստանի հետ: Ի դեպ՝ թուրքերն էլ պատվեր չէին իջեցնի Կաթողիկոսի դեմ, եթե նա Արցախի խնդիրը միջազգային հարթակներում չբարձրաձայներ:

Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ իսկ Նիկոլը իրավունք ունի՞ գտնվելու Կառավարության շենքում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ որ տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում վերջւին 7 տարում: Օրինակ՝ 2021-ին ինչ որ խոստացել էր, արել է դրա հակառակը՝ Արցախից մինչև սոցիալ-տնտեսական թեմաներ: Հիմա ի՞նչ, վերցնենք ու խորանանք Աշոտիկի գենետիկ ծագումնաբանության մե՞ջ…