Մարզպես Առուշանյան Դավոն Նիկոլին ավելի խորն է մտել


16:54 , 28 հուլիս, 2025
Ոռմտնոցիի գծով չեմպիոնական մեդալի արժան ՔՊ-ական Առուշանան Դավոն, որ շնորհիվ Նիկոլին հմտորեն մտնելու դարձել է Շիրակի մարզպետ, հայտարարել է, թե աջակցում է Նիկոլի՝ եկեղեցու դեմ պլանավորվող ոտնձգություններին ու իր խոսքն ասելու է առաջիկայում, «հոգևոր հավաքի» ժամանակ:
«Եկեղեցին բոլորինս է։ Այն չի կարելի դիտարկել որպես մեկուսացված կառույց։ Սահմանադրորեն անջատ լինելը չի նշանակում՝ չքննադատել։ Քրիստոնյան իրավունք ունի իր հավատքի, իր եկեղեցու վերաբերյալ կարծիք հայտնել։ Ժողովրդավար երկրում դա բնական է»,-մասնավորապես իր կեցվածքն է փորձել հիմնավորել Դավոն:

Միանգամից հարց է ծագում՝ իսկ պետությունը բոլորինս չէ՞, թե՞ միայն Նիկոլինն ու նրա խմբակինն է: Եթե բոլորինն է, այդ դեպքում ինչո՞ւ նույն եկեղեցականները, որպես այս երկրի քաղաքացիներ, չունեն իրավունք՝ իրենց խոսքն ասելու, դիրքորշում կամ անհամաձայնություն հայտնելու, երբ տեսնում են, թե ինչպես է Նիկոլը երկիրը կործանում: Ժողովրդավարական երկրում նորմալ է, երբ քրիստոյայն իր եկեղեցու մասին կարծիք է հայտնում, բայց աննորմալ, երբ պետության հերն անիծողների մասին կարծիք են հայտնում հոգևորականնե՞րը, հոգևորականներն այս երկրի քաղաքցիները չե՞ն, ի՞նչ կարգավիճակ ունեն:

Եթե եկեղեցին անջատ է հանդես գալիս պետությունից, և հենց այս դրույթն է, որ Նիկոլը մատին փաթաթան է սարքել՝ արգելելով եկեղեցականներին քաղաքական խոսք հնչեցնել, ապա ի՞նչ իրավունքով է պետությունը, ի դեմս Նիկոլի ու նրա ժեխի, քիթը խոթում եկեղեցու գործերում կամ քննում այս կամ այն հոգևորականի անձնական կյանքը: Ի՞նչ է, փոխադարձության սկզբունքն այս դեպքում չի՞ գործում:

Եթե պետություն ունենայինք, իհարկե, կգործեր, բայց «Արևմտյան Ադրբեջանի» վերածվող երկրում ի՞նչ օրենքներ…