Վաչեն ԱԼՄ-ում երգելու, Փարիզում քիթը վնասելու, ամուսնության ու երազանքի մասին (Video)
12:12 , 28 հուլիս, 2025 Հրավարս գանգրահեր տղան, որը հայտնի է հայկական տարբեր սիթքոմներից, այսօր Թիվ-թվաբանության տաղավարում է: Վաչե Երիցյանը սիրված դերասան է, բայց, եթե հաջողի օդաչու դառնալու միտքը, կթողնի թատրոնն ու կինոն: Թատրոնը թռիչք ապահովել է, բայց ինքն ուզում է ինքնաթիռի ղեկին լինել ու բարձրանալ ամպերից վեր, արդեն հանձնել է տեսական քննությունը և հույս ունի, որ իրեն դիտող մարդիկ մի օր էկրաններից այն կողմ կվայելեն նրա թռիչքը: Գովազդների դեմքն ասում է՝ փողին մուննաթ, ամեն ինչ էլ կգովազդեմ, հետո հետ կանգնում խոսքից. այնուամենայնիվ կան սկզբունքներ: Նոր ամուսնացած երիտասարդը կոպիտ է հարաբերություններում, դեռ փորձում է սովորել, առաջին ձեռքբերումը կա՝ չի կորցնում կոշիկները, փոխարենը մեքենայի բանալին միշտ որոնվողի դերում է: Վաչեն իմպրովիզներ չի սիրում, բայց հաճախ հայտնվում է անհարմար իրավիճակներում և բեմի վրա, և կյանքում: Ինչպես է Լալա Մնացականյանը շփոթվել ներկայացման ընթացքում, ինչպես է Վաչեն Սամվել Թոփալյանի լայն տաբատով խայտառակվել Փարիզում, հետո խանութում վնասել քիթը, ինչ է երգել Վաչեն ԱԼՄ-ում. Այս բոլոր զավեշտալի պատմությունները, Վաչե Երիցյանի երգն ու ասմունքը՝ տեսանյութում.