14:40 , 1 հոկտեմբեր, 2013
1in.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը հրապարակեց Գլխավոր դատախազի ընտրության արդյունքները: 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 108-ը, առկա են նույնքան քվեաթերթեր: Անվավեր են երկուսը: Ձայների 103 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Գևորգ Կոստանյանը:
Արձագանք-ելույթում նա խոստացավ արդարացնել վստահությունը: