Չիկագոյում իրար են բախվել մետրոյի երկու վագոն. ՖՈՏՈՇԱՐՔ


14:46 , 1 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Առավելագույնը 48 հոգի տարբեր աստիճանի մարմնական վիրավորանքներ են ստացել մետրոյի երկու վագոնի բախման արդյունքում:

The Chicago Tribune փոխանցմամբ`  վթարը տեղի է ունեցել Գարլեմ կայարանում, որը Չիկագոյի կենտրոնը միացնում է հյուսիս-արևմուտքին: Բժիշկների խոսքերով` վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի պատճառով Չիկագոյի մետրոյի «կապույտ» գծի վագոնները դադարեցրել են աշխատանքները: