16:22 , 25 հուլիս, 2025
Ռուս-ադրբեջանական բախումը նոր երանգներ է ստանում. ծնունդով ադրբեջանցի Միխայիլ Գուսմանին ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից Միշուստինի որոշմամբ ազատել են: Գուսմանի հեռացումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ օրեր առաջ նա գնացել էր Շուշի՝ մասնակցելու այնտեղ մի մեդիաֆորումի, որին մասնակցում էր նաև Իհամը, որ հանդես էր եկել մի շարք հակառուսական հայտարարություններով:
Սա, անկակսած, մեր շահերի տեսանկյունից բավական դրական իրադարձություն է՝ տեղեկատվական հավասարակշռման առումով հատկապես: ՏԱՍՍ-ը մշտապես եղել է պրոադրբեջանական դիրքերից հանդես եկող ազդեցիկ պետական գործակալություն, ինչը պայմանավորված էր նախևառաջ Գուսմանի գործոնով: Ենթադրելի է, որ այս պրոցեսը կունենա շարունակություն, և ռուսական տեղեկատվական դաշտում այն ազատությունը, որը վայելում են ադրբեջանցիները, էապես կկրճատվի, իսկ եթե լարվածությունը շարունակվի, շուտով կարող է առհասարակ վերանալ: Կատարվածը, անկասկած, կարող է դիտվել որպես ազդակ՝ ռուսական քաղաքական և մեդիա շրջանակներին՝ զգուշանալու ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումներ հայտնելուց, Բաքվի «ջրաղացին ջուր լցնելուց»՝ հաշվի առելով ադրբեջանական փողերով սնվող պրոպագանդիստների ու քաղաքագետների մեծաքանակությունը, որոնց ջանքերի պատճառով է, որ սեպ է խրվել նաև հայ-ռուսական հարաբերությունների մեջ՝ չհաշված, իհարկե, Նիկոլի գործոնը:
Սա Հայաստանի համար շանս է՝ մեծացնելու ռուսական մեդիա տիրույթում իր ազդեցությունը, ճշմարտությունն այնտեղ ավելի լսելի դարձնելւո, հանրային կարծիքն իր կողմը գրավելու ու պրոցեսների,կայացվող որոշումների վրա ազդելու:
Բայց ումի՞ց ի՞նչ պահանջենք կամ ակնկալենք, եթե Գուսմանի հեռացումը Նիկոլի համար նույնքան ողբերգություն է, որքան և Իլհամի: Հայաստանի տերն այսօր Իլհամն է, ուստի ոչ մի օգուտ էլ հայկական կողմը սրանից չի քաղի. թույլ չեն տա ուղղակի:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների այսօրինակ անկումը կարող էր Հայաստանի համար իսկակական օրհնություն դառնալ, եթե այստեղ լիներ ադեկվատ իշխանություն: Ավա՜ղ…