14:32 , 25 հուլիս, 2025
ՔՊ-ական «Խոզը», որ ընդդիմությանը մեղադրել է հոգեպես ու մարմնապես օտարներին պատկանելու համար, վստահեցրել է, որ իրենք գործկալներ ու ստրուկներ չեն: Ըստ «Խոզի»՝ միանգամայն հնարավոր է Հայաստանում զբաղվել քաղաքականութամբ ու չլինել օտարի գործակալ: Ավլեին՝ ըստ Ալեքսանյան Վահագի՝ ՔՊ-ի գործակալ լինելու մասին լուրերը տարածում են հենց գործակալները:
Հետաքրքիր է՝ Միրզոյան Արոյի գործակալ լինելու մասին փաստող փաստաթուղթը «Խոզը» մոռացե՞լ է: Դա էլ հո անվիճարկելի փաստ է: Ընդ որում՝ ուշագրավ է, որ այդ փաստաթղթի հրապարակումից հետո Արոյի գործերն ավելի լավացան, եկամուտներն աճեցին, կյանքը դարձավ շոկոլադային:
Մյուս կողմից՝ եթե նույնիսկ որևէ ՔՊ-ականի մասին որևիցե փաստաթութ էլ չհրապարակվեր, իշխանությունների գործողություններն ինքին բավարար են՝ արձաագրելու, թե ՔՊ-ում ով կոնկրետ որ օտարերկրյա հատուկ ծառայությունների ագենտ է: Եթե գործակալ չլինեն, Ալլահշուքյուրի հրահանգով եկեղեցու դեմ սուր կճոճե՞ն այն բանից հետո, երբ Կաթողիկոսն Արցախի մասին Շվեյցաիայում ելույթ ունեցավ: Կամ նույն Հակոբյան Աննան ինքնագլխությո՞ւն է դրսևորում, երբ ընկնելով գյուղեգուղ ու քաղաքից քաղաք ջանում է թրքահաճո գաղափարներ տարածել հայ հանրության շրջանում՝ արժեհամակարգային ապակողմնորոշում առաջացնելու: Թե՞ Նիկոլը թուրքերի հրահանգով չէ, որ Արարատը փոխարինում է Արագածով՝ կոչ անելով հրաժարվել «Արևմտյան Հայաստան» եզրույթից և այլն:
ՔՊ-ում պրակտիկորեն բոլորը գործակալներ են, որ հայտնվել են ԱԺ-ում՝ բացառապես դրսից ստացվող հրահանգները կյանքի կոչելու համար, ուստի իշխանափոխությունից հետո հատիկ առ հատիկ բացահայտվելու են ու նետվեն ԱԱԾ-ի «պադվալ»: